2020-12-12 11:22
Լրատվական գործակալություններ
Արցախում դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով
Արցախում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն «Բլոկպոստ» կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից և բեկորներից, ինչպես նաև շրջակա տարածքի շրջանաձև դիտարկում անցկացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ և օդափոխություն, տեղեկացնում է News.am-ը: