Մահացել է Վալենտին Գաֆտը

Կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացել է ռուս սիրված դերասան Վալենտին Գաֆտը, հաղորդում է «Սովրեմեննիկ» թատրոնը:

Գաֆտը «Սովրեմեննիկ»-ի առաջատար դերասաններից է եղել 1969 թվականից: Թատրոնում նա կատարել է բազմաթիվ դերեր։

Հանդիսատեսը նրան հիշում է նաև բազմաթիվ կինոդերերի շնորհիվ։ Լավագույններից մեկը Էլդար Ռյազանովի ռեժիսորական ֆիլմերում աշխատանքն էր: 1979-ին խաղացել է ավտոտնակների կառուցման կոոպերատիվի նախագահ Սիդորկինի դերում՝ «Ավտոտնակ» կատակերգության մեջ։