2020-12-12 17:21
Լրատվական գործակալություններ
Hraparak.am․ ԱԱԾ-ն մտել է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ
Hraparak.am–ի փոխանցմամբ՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում:
Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը: Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ:
Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք, տեղեկացնում է News.am-ը: