Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՍԿՍԵԼՈՒ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔ, ԻՆՉՊԵՍ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Ադրբեջանը շուտով սկսելու է (եթե ավելի հստակ, արդեն սկսել են) սադրանքների շարք, ինչպես բուն՝ Արցախում, այնպես էլ ՀՀ սահմանամերձ շրջաններում նոր բախումների ակնկալիքով։

Սա պետք է ֆիքսել ու հասկանալ, թե մեր բացակա կարողություններով, ինչպե՞ս ենք դիմագրավելու այս ամենին։ Սա օպերատիվ անվտանգության հարց է։

Հույսներդ ռուսների վրա մի դրեք, իրենք ավելի մեծ խնդիրների առաջ են։ Կօգնեն, բայց ինչ֊որ չափով միայն։

Սա չեմ գրում իշխանությունների համար. իրականության մեջ ՀՀ պետական իշխանություններ մեծ հաշվով չկա։ Դեմարկացիա, տեղահանվածների ու փախստականների, գերիների, կառավարման հարցեր, որ ունակ չեն լուծելու, հետևաբար հասցեատեր չի այն խնդրին, ինչի մասին խոսում եմ։

Սա գրում եմ, որ քաղաքացիականներով, ադեկվատ, ոչ ծայրահեղական մտածողությամբ մարդկանցով լինենք ուշադիր, զգաստ ու փորձենք իրավիճակը հասկանալ, ընթացիկ ու գալիք ռիսկերը ֆիքսել, քայլեր ձեռնարկել»։

Panorama.am