2020-12-12 19:52
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի խոսնակ․ Ադրբեջանական հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին
Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական հարձակումը պետք է ՌԴ խաղաղապահ ուժերի արձագանքին արժանանա: Facebook-ի պաշտոնական էջում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Դեռ վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,- գրել է Գևորգյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։