2020-12-12 20:27
Լրատվական գործակալություններ
Wargonzo. Մանրամասներ արցախյան գյուղերում մարտական գործողություններից
Wargonzo-ն գրում է. «Ադրբեջանի զինված ուժերն այս պահին չեն կարողացել գրավել Հադրութի գյուղերը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Աղբյուրների փոխանցմամբ, Արցախի հարավային ճակատում ադրբեջանցի զինվորականները զբաղեցրել են երկու բարձունք Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մատույցներում։ Քիրսավան գյուղում նրանց հաջողվել է ճանապարհ փակել։
Ներկայումս հարձակվող ջոկատները փորձում են հաստատվել բնակավայրերի մատույցներում։
Պաշտպանությունն իրականացնում են Արցախի ՊԲ զինվորներն ու տեղացի աշխարհազորայինները։
Wargonzo-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը բանակցություններ է վարում Բաքվի հետ կրակը դադարեցնելու համար»։