2020-12-12 20:36
Լրատվական գործակալություններ
0
Էդիկ Բաղդասարյան. Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք:
Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»։