Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է News.am:

Պետության ղեկավարը հաջողություն է մաղթել քաղաքական գործչին և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, չնայած տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: «Իմ կողմից ես պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության և շփումների»,- շեշտել է Պուտինը:

Բայդենը նախօրեին ստացել էր ընտրիչների 306 ձայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232 ձայն: Նոյեմբերի սկզբին անցկացված ընտրությունների հենց այսպիսի արդյունք էին լրատվամիջոցները կանխատեսում մի քանի շաբաթ շարունակ: