Վաղը ժամը 17-ին «Արժանապատվության երթը» կմեկնարկի Կրկեսի մոտից. Այսօրվա ակցիան ավարտվեց

Վաղը ժամը 17-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթին» հաջորդաց փոքր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, երթը կանգ է առնելու դատախազության առջև, ոստիկանության առջև, ԱԱԾ-ի առջև. «Դատախազության առջև մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին և նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաև հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք և սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-ասաց Սաղաթելյանը:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

Ընդդիմության այսօրվա ակցիան այսքանով ավարտվեց, տեղեկացնում է News.am: