2020-12-16 18:41
Լրատվական գործակալություններ
0
Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` շիրակցի գերիների հարցով Մուրադովի հետ հանդիպման
Գյուրմրի–Երևան ճանապարհն արդեն բաց է։ Րոպեներ առաջ առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի ոստիկանապետը հանդիպում են ունեցել գերեվարված տղաների հարազատների հետ և տեղեկացրել, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ`Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման։
«Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու, ու որ պահին ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,-Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշեց մարզպետը։