Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ, ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՍԿԱՆԱ ՆՐԱ ԱՐԱԾԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով ինքնադատաստան Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի «Ռեքվիեմ 3 Փաստեր» վերնագրով տեսաուղերձում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

 

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է կանգնել հայ ժողովրդի դատարանի առաջ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում ժողովրդի դատարան, որովհետև նա բացարձակ չի գիտակցում, թե ինչ է արել։ Լինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով ինքնադատաստան։ Նա կազմակերպել է և արել է ամեն ինչ, բայց չի գիտակցել, դրա համար էլ չի հասկանում, թե ինչ կկատարվի իր, իր հարազատների, մնացած կիսամարդկանց ու նրանց հարազատների հետ, երբ ժողովուրդը հասկանա ու պատկերացնի նրա արածն ու դրա հետևանքները։ Եվ լինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով ինքնադատաստան։ Եվ Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են։ Սովորաբար այդպես է լինում ժողովրդի դատարանը։ Խաբված ժողովրդի։ Սպանված ժողովրդի, Հայրենիքից զրկված ժողովրդի», ասել է Միքայել Մինասյանը։

ՄՄինասյանն ասել է, որ ինքն ուրիշ դատարանի կողմնակիցն է, պետության ու պետական դատարանի կողմնակիցն է, քանի որ հավատում է արդարադատությանը։

«Ես հավատում եմ, որ նույնիսկ ամենավերջին ոճրագործը պետք է դատվի պետության կողմից, պահպանելով սահմանադրական իրավունքները և հնարավորություն տալով ասել իրենը։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը և կիսամարդիկ առաջին շահառուներն են, որ շուտով իրենց դատելու է պետությունը և իսկական, արդար դատարանը, որովհետև այդ պետությունը և դատարանը նաև պարտավոր են պաշտպանել իրենց զավակներին, որովհետև այլընտրանքը շատ վատն է։ Ես հավատում եմ պատմությանը և պատմական դատարանին, և այդ դատարանը լինելու է նաև արդար, որովհետև ժողովուրդը տարիների և դարերի ընթացքում պետք է չմոռանա և սերնդե սերունդ փոխանցի այն, ինչ արել են Նիկոլը, Աննան և մնացած կիսամարդիկ։ Եվ ես, անշուշտ, հավատում եմ ահեղ դատաստանին։ Եվ այդ դատաստանը լինելու է սարսափելի, որովհետև Նիկոլը, Աննան և կիսամարդիկ այրվելու են դժոխքում՝ մարդկանց խաբելու, սպանելու, տներից և նույնիսկ գերեզմաններից հանելու համար։ Դուք դավաճանել եք մի ամբողջ ժողովրդի։ Դուք սպանել եք հազարներ, և դրանից հետո դուք վնգստում եք, թե մտնում են ձեր տուն, ձեր դուխիներն են գողանում, ձեզ որսում են մոսկվաներում։ Նույնիսկ չեք պատկերացնում, թե ձեզ ինչ է սպասվում։ Որովհետև դուք չեք պատկերացնում ձեր արածի ամբողջ ողբերգությունը։ Որովհետև դուք սովորական տականք եք։ Այսքանից հետո դուք երես ունեք հարցազրույցներ տալո՞ւ, և օգտվում եք այն բանից, որ մարդիկ դեռ տա՞ք են ու չե՞ն հասկանում։ Այն ծնողները, որոնց դուք ժամերով ու օրերով սպասեցնում ու խաբում եք, դեռ չեն հասկացել, որ դուք նրանց հիմա էլ եք խաբում ու մանիպուլացնում։ Նրանք դեռ չեն հասկացել, որ դուք կարող էիք այն տղաներին, որոնք 40 օրից ավելի զանգահարում ու խոսում էին ծնողների հետ, դուք նրանց ոչ թե կարող էիք, դուք նրանց պարտավոր էիք փրկել։ Իսկ դուք ամեն ինչով զբաղվել եք, բացի այդ տղաներին փրկելուց», նշել է Միքայել Մինասյանը։

Դիվանագետն ասել է, թե իրեն հաճախ են հարցնում՝ Նիկոլը խե՞նթ է, թե՞ տականք-դավաճան։

«Իսկ ինչո՞ւ պետք է լինի կամ-կամ։ Կարող է լինել և-և։ Նիկոլ Փաշինյանը ե՛ւ խենթ է, ե՛ւ տականք-դավաճան։ Տականք-դավաճան է, որովհետև նախապատրաստելով արել է այս ամենը, իսկ խենթ է, որովհետև չի պատկերացնում, թե ինքն ինչ է արել։ Խենթ է, որովհետև հիմա արդարություն է պահանջում, խոսում է մեդիատեռորի մասին։ Ձեզ տեռոր է սպասվում, ոչ թե մեդիա, այլ իսկական։ Եվ միակ բանը, որը կարող է ձեզ փրկել, երբ ասում եմ ձեզ՝ նկատի ունեմ ձեզ և ձեր ընտանիքներին, դա շուտափույթ համահայկական դատարանն է, որպեսզի մարդիկ ձեզ կտոր-կտոր չանեն։ Այո, այդ ձեր բոլոր օգտատերերը, որ գրում են՝ մարդկանց վախեցնում ե՞ք, ես չեմ վախեցնում, ես հստակ ասում եմ՝ ինչ է լինելու։ Եվ կյանքը ցույց տվեց՝ ես ինչ ասում եմ, լինում է։ Որովհետև ես ուղղակի պատմություն գիտեմ։ Եվ գիտեմ, թե ինչի է ընդունակ խաբված ժողովուրդը, և ինչի են ընդունակ սպանվածների ծնողները։ Դուք էլ իմացեք», ասել է Միքայել Մինասյանը։

Հայաստանը կարիք ունի դատարանի, ասել է ՄՄինասյանը։

«Ես այսօր խոսելու եմ դատարանի մասին։ Ես այսօր առաջարկում եմ, որ մենք մեր պատմության մեջ առաջին անգամ ունենանք մեր ներքին ու արդար դատարանը, որը քննելու է, թե ինչ եղավ, բայց այն նաև մեր ապագայի հիմքն է դնելու։ Իսկ այդ հիմքից բացակայում է կարևոր բանը, հիշողությունը և դատողությունը, որ հիմնվում են փաստերի վրա։ Մեր առօրյայից պակասում է ճիշտը, մենք կարծիք ենք հայտնում և կարծիք ձևավորում ոչ թե փաստերից, այլ անձերից ելնելով։ Ես ուզում եմ ձեզ պատմել մի դրվագ, որ պարզ լինի, թե ինչի մասին եմ ես խոսում։ Տեսեք, ես սովորաբար չեմ կարդում մեկնաբանություններ, համարելով, որ մարդիկ մեկնաբանում են հիմնվելով այս կամ այն բանի վրա, բայց ոչ փաստերի։

Հիմա կբերեմ մի տիկնոջ օրինակ, որը շատ կրթված է, հոգևոր, դատելով այն բանից, թե որտեղ է աշխատում, վստահ եմ՝ շատ հայրենասեր է։ Նա շխատում է Ռուսաստանի Հայոց թեմում որպես մամուլի պատասխանատու։ Երբ ես գրեցի, որ մենք չհասցրեցինք և Նիկոլը գաղտնի ստորագրեց կապիտուլյացիայի դավաճանական փաստաթուղթը, տիկինը, նախատրամադրվածությունից ելնելով, հիմնվելով ստի կայսրության պրոպագանդայի վրա, վստահ էր, որ ես զբաղվում եմ խառնակչությամբ, որ խառնակիչ եմ, սուտասան եմ, նույնիսկ գրում է՝ Միքայել Ալիև։

Անցան հաշված ժամեր պարզվեց, որ ես ճիշտ էի և Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր։ Գիտե՞ք ինչ արեց այդ տիկինը, ոչինչ։ Այստեղ է բանալին՝ հասկանալու, մենք պետք է հասկանանք, որ մեր կարծիքը պետք է հիմնված լինի փաստերի վրա։ Ես անկեղծ ակնկալում էի, որ, երբ մարդ գրում է մի կարծիք, ու երբ իմանում է, որ ինքը եղել է սխալ, նա անում է՝ ա գրում է ուրիշ կարծիք, բ ջնջում է այն կարծիքը, որ ինքը գրել էր նախապես։ Բայց ոչ մեր դեպքում։ Ես ուշադիր հետևում եմ այն մշակույթի գործիչներին, մտավորականներին, որոնք հիմա իրար հերթ չտալով, ասում են՝ մենք սխալվել ենք։

Իսկ ինչո՞ւմ եք դուք սխալվել։ Դուք չեք սխալվել։ Դուք սատարել եք սուտը և սխալը, հիմնվելով ստի և սխալի վրա։ Բայց հիմա կարևոր պահ կա երբ դուք իմանում եք, որ ձեզ խաբել են, ուրեմն մինչև այդ ինչ ասել են, դա էլ է, չէ՞, սուտ։ Ուրեմն դուք պետք է շարունակեք ճշմարտության ճանապարհը, և ձերբազատվեք այդ ստից։ Դուք չեք կարող ատել այն մարդկանց, որոնք ձեզ խաբել են, բայց շարունակեք չսիրել այն մարդկանց, որոնց մասին ձեզ կերակրել են ստով։

Որովհետև հետաքրքիր բան է տեղի ունենում մարդիկ արդեն չեն սիրում Նիկոլին, բայց շարունակում են չսիրել նրանց, ում չէին սիրում, որովհետև սիրում էին Նիկոլին։ Եվ այդ պատճառով, մեր ժողովուրդն իրապես մնացել է անտեր։ Դրա համար ՀՀ քաղաքացիները գերիների ցուցակներով գնում են օտար դեսպանատներ, հասկանալով, որ սեփական պետության ղեկին նստած է տգետ, սուտասան տգետ, իսկ մնացածին մենք չենք սիրում։ Այլընտրանք չկա։ Այնքան մերժեցինք, որ մնացինք անտեր», ասել է նա։

News.am