«Հրապարակ». ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԹԸ ԿԱՆՑՆԻ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։

Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։ Սևազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։

Այսօր նաև Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նման է 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին, կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախումների հասցնել։

Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել»:

News.am