2020-12-19 11:40
Լրատվական գործակալություններ
920 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 153 173
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 920-ով և դարձել 153 173: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 մարդ, կատարվել է 564 183 թեստավորում (+3 170), առողջացել են վարակվածներից 131 931-ը։ Գրանցվել է մահվան 2 616 (+20) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 650, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։