Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱԼԻԵՎԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԻՐ ԳՈՐԾԱԿԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Նիկոլ Փաշինյանի գլխվորությամբ ոչ թե քայլերթ է լինելու, այլ խայտառակության երթ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

«Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը կիրռելու է ողջ պետական ապարատը, ռեսուրսը, որ իր հետ մի քանի հազար մարդ մասնակցի այդ երթին: Ես և իմ ընկերները, որ գտնվում են «Եռաբլուրում», պետք է անենք ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը մուտք չգործի «Եռաբլուր» և չպղծի հայ ազգի զավակների շիրիմները: Ես իրեն համարում եմ սերիական մարդասպան, իսկ սերիական մարդասպանը միշտ ուզում է այցելել իր զոհերին: Կարծում եմ՝ հայ ժողովրդի 99 տոկոսն արդեն հասկացել է, որ սխալվել են ժամանակին, ուզում էին ավելի լավ ապրեին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության գործողությունները համարում է «էլիտար բունտ», որն ուզում է խլել իշխանությունը ժողովրդին, Արա Վարդանյանն ասաց. «Եթե նա մեր Վեհափառ հայրապետին համարում է էլիտա, ապա նա լուրջ հոգեբանական խնդիրներ ունի: Եթե նա Ռուսաստանի կարկառուն ներկայացուցիչներին համարում է էլիտա, ապա նա լուրջ խնդիրներ ունի: Այսօր ողջ հայ ազգը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եթե նա չափում է պահանջողների քանակը փողոցում հայտնված մարդկանց քանակով, ապա չարաչար սխալվում է: Մենք ականատես ենք մի պրոցեսի, որն առաջին անգամ է: Չի եղել նախկինում, որ որևէ իշխանության դեմ հեռանալու պահանջ նման համակարգված ձևով: Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր, այլ բան է, որ ըստ իս, մենք գործ ունենք Թուրքիայի կամ Ադրբեջանի գործակալի հետ, որը դեռևս գործ ունի անելու»:

Արա Վարդանյանը նկատեց, որ Ալիևն իրականացրել է իր հայրիկի երազանքը. «Այդ երազանքից իր հայրիկին զրկել էին նախագահ Քոչարյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վրեժխնդիր եղավ այդ երկու նախագահներին՝ օգտագործելով իր գործակալ Նիկոլ Փաշինյանին: Մինշանակ է, որ նա չի կարող Նիկոլ Փաշինյանից դժգոհ լինել, պետք է միայն շնորհակալ լինի, չեմ զարմանա, որ նաև պարգևատրման արժանացնի»:

Նշենք, որ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Այսօր ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուրում» են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ և նշում են, որ թույլ չեն տալու, որ «դավաճանը մուտք գործի «Եռաբլուր»:

News.am