TIME-Ը ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ 100 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼ Է ԼՈՒՍԱՆԿԱՐ ՇՈՒՇԻԻՑ

Time ամսագրի 2020 թ-ի լավագույն 100 լուսանկարներում ներառված է լուսանկար Շուշիից, որում երևում է Ադրբեջանի կողմից քաղաքի ռմբակոծության ժամանակ արձակված հրթիռը:

«Շուշիում՝ Լեռնային Ղարաբաղում, հոկտեմբերի 16-ին փողոց ընկած հրթիռը շրջափակված է ժապավենով: Սեպտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին բորբոքվեց՝ առաջնագծից արագ տարածվելով դեպի բնակեցված քաղաքներ և գյուղեր», - այսպես է նկարագրված ամսագիր կայքում Շուշիի լուսանկարը, տեղեկացնում է Newsarmenia.am:

Լուսանկարի հեղինակ՝ Անուշ Բաբաջանյան: