Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԵՌԱԲԼՈՒՐԸ ՈՉ ՈՔ ԱՅՍՊԵՍ ՉԷՐ ՊՂԾԵԼ

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրել է. «Ոչնչությու՜ն, քանի կոպեկ արժեր ՍԳՈ երթդ, երբ մյուս կողմում զոհվածների հարազատները գոռում են «դավաճան» ու «թուրք նիկոլ»։ Դու հասար նպատակիդ տականք՝ չթողեցիր տղերքը հանգիստ ննջեն։ Եռաբլուրը ոչ ոք այսպես չէր պղծել։ Ոչ ոք հայրենիքի համար ննջող զինվորի հոգու հանգստյան վայրում չէր վանկարկել «նիկոլ վարչապետ»։ Ոչ ոք ձեռքով չէր ողջունել մյուսին։ Ոչ ոք չէր հայհոյել մահացածին՝ գոռալով «դուխով»։

Եռաբլուրում այսօր արձանագրվեց պետության վախճանը։

Այլասերվածների մատյան գունդը ( ալեններ, պապիկյաններ, դիջեյներ, սորոսական արմեններ, դավոյանպրազյաններ և այլ) առաջին գծում զգաց՝ ինչ ասել է ժողովրդի իշխանություն։ Հիմա հասկացա՞ք, որ առանց բազմահազար ոստիկանների դուք 0 եք։ Ոչնչություն։ Պիղծ։ Ոչինչ էիր ու ոչինչ դարձար։

Դու անգամ սգալ չգիտես պատշաճ։ Նիցշեն ասում էր՝ թե ուզում ես քո մասին լավ բան լսել, մահացիր։ Ասեմ՝ քեզ մահն էլ չի փրկի։ Ապրես՝ անիծվելու ես, մահանաս՝ էլի անիծվելու ես»։

Panorama.am