Գագիկ Ծառուկյան. Նրանք մտածված տարան այսպիսի կորստի

Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն վարչապետ Նիկո Փաշինյանի հրաժարականից հետո, շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ իշխանություններն առաջին օրվանից ստում են ժողովրդին, ձախողեցին բոլոր նախաձեռնությունները և շեղել են բոլոր բարեկամական կապերը։

«Նրանք մտածված տարան այսպիսի կորստի։ Այո, չորս ամիս առաջ հնարավոր է դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին»,-ընդգծեց Ծառուկյանը:

Նրա խոսքով, եթե ներկայիս իշխանությունները մնան Հայաստանը նույն ճակատագրին է արժանանալու։

«Ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, մարդիկ անտեր են: Այսօր ամբողջ Սյունիքն ուզում է դատարկվի, գյուղերն անտեր թողնեն: Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում: Այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»,- ասաց Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ վարչապետը պետք է ժամ առաջ հրաժարական տա, քանի որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել, և որքան շուտ նա դա անի, այնքան լավ կլինի երկրի և տնտեսության համար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: