2020-12-19 20:48
Լրատվական գործակալություններ
Գնդապետ Գրիգոր Պողոսյան․ Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից
ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում:
«Հարգելի ընկերներ,
Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: