2020-12-20 09:11
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիք
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԶՈւ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
«Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները»,–ասվում է հաղորդագրության մեջ: