2020-12-21 09:29
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահները 4 անհետ կորած զինծառայողի մասին դիմումներ են ստացել
Այսօրվա ընթացքում ռուս խաղաղապահներն Արցախում անհետ կորած 4 զինծառայողների մասին դիմումներ են ստացել։ Տեղեկությունը հաղորդում է խաղաղապահ առաքելության Telegram ալիքը։
«Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին ստացվել են 4 անհետ կորած զինծառայողների մասին դիմումներ»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Զինծառայողների տվյալներն արդեն ստուգվել են, մշակվել և փոխանցվել խաղաղապահ առաքելության որոնողական ջոկատներին: