2020-12-21 10:27
Լրատվական գործակալություններ
Ոստիկանական ուժերը փակել են ավտոճանապարհը՝ խոչընդոտելով գորիսեցիների բողոքի ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելությանն ընդառաջ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մեծ թվով ոստիկանական ուժեր փակել են Երևան-Գորիս ավտոմայրուղին՝ գորիսեցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել և փակել Սյունիքի մարզի մուտքը։
News.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մոտ մեկ տասնյակ ավտոբուսներով ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների կազմակերպած ավտոերթի ընթացքը։ Քաղաքացիները դժգոհում էին, որ խախտվում է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, ինչին ի պատասխան ոստիկանները նշում էին, որ օրենքը թույլ է տալիս նման միջոցներ կիրառել վարչապետի այցը ապահովելու նպատակով։