2020-12-21 11:26
Լրատվական գործակալություններ
Ոստիկանություն․ Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և փոխանցվել քննչական կոմիտե», – հայտնեցին ոստիկանությունից` միաժամանակ չնշելով, որ կոնկրետ ինչ քրեական գործ է հարուցվել։