2020-12-21 11:27
Լրատվական գործակալություններ
Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցները 2 պահանջ ներկայացրեցին իշխանություններին
Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները քիչ առաջ 2 պահանջ ներկայացրեցին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Կազմակերպիչները նաև հորդորում են չտրվել սադրանքների՝ ուշադրություն հրավիրելով, որ ոստիկաններն աստիճանաբար մոտենում են իրենց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։