Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, տեղեկացնում է News.am:

 

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտարարեց, որ Փաշինյանն իզուր է գալիս Սյունիք, իրեն չեմ էլ լսելու, ինքն այստեղ տեղ չունի. «Կարող է գա, գլխներովս անցնի: Ի՞նչ պետք է մեզ անի, մաքսիմում ձերբակալի, թող ձերբակալի: Թուրքը էստեղ ա, ես թուրքից վախենամ, թե իրենից: Ոչ թուրքից եմ վախենում, ոչ էլ իրենից: Եթե ինքն այդքան ուժեղ է, թող պատասխանի դրսի հայհոյանքներին, ոչ թե գա մեզ ձերբակլի, ոչ թե ոստիկանական ուժեր ուղարկի: Քաղաքապետ է ձերբակալում: Իր կալիբրը քաղաքապետ ձերբակալելու չի: Չնայած իր կալիբրը զրոյական է: Հաստատ Սյունիքը չունի նման վարչապետ: Ինքը թուրքին բերել հասցրել է մեր տուն»»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ են Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ: