Հայաստանում լիցենզավորված ավելի քան 700 փաստաբան միանալու է համապետական գործադուլին

Այսօր ժամը 11-ից ես և ՀՀ-ում լիցենզավորված ավելի քան 700 փաստաբան միանալու ենք համապետական գործադուլին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Մանուշ Եսայանը։

«Հարգելի վստահորդներ, կասկածներ չունեմ՝ դուք ևս գիտակցում եք պահի լրջությունը և չեք «մեղադրի» ինձ ձեր գործերը մի փոքր հետաձգելու մեջ, քանի որ ճանաչում և հարգում եք ինձ և հետևաբար վստահում եք իմ որոշումներին և քայլերին։

Զոհասեղանին իմ և ձեր հայրենիքի հարցն է։

Այսօր բոլորիս համար մեկ խնդիրը այս իրավիճակից երկիրը դուրս բերելն է, որն իր հերթին ենթադրում է պարտված և ոչ պրոֆեսիոնալ վարչապետի հեռացումը իշխանության ղեկից»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։