Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 28-ը հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 21-ին բավարարել է ՀՀ կառավարության ներկայացրած հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով մինչև դեկտեմբերի 28-ը տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ։

Հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նախապատրաստել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից, տեղեկացնում է Sputnik Armenia: