Արման ՎԱՐԴԱՆՅԱՆ. Ո՞ՒՄ ԵՍ ՍՊԱՍՈՒՄ` ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ՞Ն, ՍՈՐՈՍԻ՞Ն, ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ՞Ն, ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻ՞Ն ՈՒ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ՞Ն

Նիկոլ Փաշինյանին մերժում է արժանապատիվ և հեռատես հայ ազգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանին մերժում են Հայ Առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանին մերժում են ԱԱԾ գեներալներ, ոստիկաններ, դատախազներ, քննիչներ, դատավորներ, բարձրաստիճան սպաներ։

Նիկոլ Փաշինյանին մերժում է մտավորականների մի անասելի մեծ խումբ:

Նիկոլ Փաշինյանին մերժում են քաղաքագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, մարզիկներ և, ինչպես ինքն է հաճախ ասում, «էլիտան»:

Նիկոլ Փաշինյանին մերժում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցություններ:

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանին մերժում է արժանապատիվ և հեռատես հայ ազգը:

Դու խոսք ես տվել հայ ժողովրդին, որ երբ քեզ մերժեն, կհեռանաս... Ո՞ւմ ես սպասում` ԼԳԲՏ համայնքի՞ն, Սորոսի՞ն, աղանդավորների՞ն, Արսինե Խանջյանի՞ն ու Սերժ Թանկյանի՞ն։ Նրա՞նք են միայն քեզ համար ժողովուրդը, նրա՞նց հավաքական խոսքն է քեզ համար կարևոր, թե՞ սյունեցու ու արցախցու, որոնց տնավեր դարձրեցիր:

Հեռացի՛ր, Նիկո՛լ, դու մերժված ես արժանապատիվ հայ ժողովրդի կողմից:

Հեռացի՛ր, որպեսզի ժողովուրդն արտահերթ ընտրությունների միջոցով կարողանա ընտրել երկիրը սիրող ազգային ուժերի»։

News.am