Արայիկ Հարությունյանի 3 խորհրդականներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։ Պպաշտոնական էջում հրապարակված են համապատասխան հրամանագրերը։

«Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար»,–նշված է հրամանագրերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամո Աղաջանյանը նշանակվել է ՀՀ–ում Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Իսկ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Նրանց հրամանագրերը նույնպես հրապարակվել են նախագահականի կայքում, տեղեկացնում է Sputnik Armenia։