ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ
Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը ներկայացրեց հերթական բացահայտումների շարքը, թե Հայաստանում գործող և արևմտյան ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունները ինչպիսի ազդեցություն ունեն ներքաղաքական զարգացումներում ու հատկապես վերջին շրջանում ինչ դերակատարություն են ունեցել:
«Մենք մշտապես նշել ենք այն մասին, թե որտեղից են ֆինանսավորվում այդ կազմակերպությունները, և այդ գործընթացը եղել է տարիներ շարունակ: Հիմնվել ենք այն բաց աղբյուրների հղումների վրա, որոնք ներկայացվել են հենց այդ կազմակերպությունների կողմից: Սակայն մենք բացահայտել ենք, որ այդ կազմակերպությունները ամբողջ ծավալով ու ճշմարիտ չեն ներկայացրել ստացված ֆինանսավորման ծավալները, այլ ընդամենը փոքր մասը: Իսկ նման պնդման համար հիմք է հանդիսացել ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet աղբյուրը, որն էլ ներկայացնում է իրական ծավալների ողջ պատկերը» ,- ասաց ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Փորձագետները կանգ առան նման ամենաակտիվ 40 կազմակերպությունների վրա, որոնք գործում են Հայաստանում, որոնք, ըստ Ղուկասյանի, տարեկան ստանում են 1-2 մլն դոլար ֆինանսավորում: Մինչդեռ հաշվետվությունում ներկայացվում է 200-300 հազար դոլար տարեկան ծախս. «Ոչ միայն ծախսն է ավելին, այլև նպատակն են այլ՝ այդ դրամաշնորհների զգալի մասը չի ներկայացնում, թե ի՞նչ նպատակներով է տրամադրվում: Օրինակ, Հայաստանում հայտնի է Սորոսի հիմնադրամը, բայց դա ընդամենը այս վտանգավոր գործընթացների երևացող գագաթն է միայն և իրականում միայն Սորոսի հիմնադրամը չէ, որ խնդիր է մեր երկրի անվտանգության համար: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են USAID-ի կողմից և բոլորի նպատակը մեկն է՝ քանդել պետությունը և պետականությունը, դարձնել տվյալ պետությունը խամաճիկ, վերահսկվող, այդ թվում և վերահսկվող հասարակությամբ: Այսինքն, սրանք կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող դրամաշնորհներ են՝ երկրներին ծնկի բերելու, օկուպացնելու և տանելու այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է»,- ասաց Ղուկասյանը:
Կոնկրետ Հայաստանում, ընդգծեց նա, այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է պետական ու ազգային շահի դեմ. Օրինակ, տարիներ շարունակ քարոզվել է, որ թուրքերի հետ պետք է եղբայրություն անել, որ ՌԴ-ն մեր դաշնակիցը չէ և պետք է հարաբերությունները խզել, և պետք է տոլերանտ լինել տարատեսակ այլասերությունների նկատմամբ:
«Դրանց գլխավոր նպատակն է, որ հայը դադարի լինել հայ, կորցնի իր ինքնությունը, գենետիկ կոդը: Եվ նույն Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և նրանց ընկերները զբաղված են պետությունը քանդելով: Եվ իրենք ստում են իրենց հաշվատվություններում, թաքցնելով իրական դրամաշնորհների չափը և մենք ուզում ենք հարց ուղղենք՝ ինչո՞ւ եք ստում: Գուցե այն պատճառով, որ այդ կլորիկ գումարները տրվել են մեր երկրի ներքին գործերին միջամտելու, պետությունը ներսից կազմաքանդելու, ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համա՞ր: Ավելին՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ իշխանության ներսում այս ամենի ֆինանսական հոսքերի «փայատերներ» կան»,- հավելեց նա:
Փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ շատ կազմակերպություններ, որոնց մասին է խոսքը, իրենց իրական գործունեությունը քողարկում են տարբեր բարձր գաղափարների անվան տակ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ԼԳԲՏ համայնքի հանդեպ տոլերանտություն, կանանց իրավունքներ և այլն: Սակայն իրականում այս ամենի տակ միջամտությունն էր քաղաքական գործընթացներին, որի իրավունքը, համաձայն կանոնդարության, ՀԿ-ները չունեն. «Այս ամենի փոխարեն տարիներ շարունակ փորձեր են արվել կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, խարխլել ազգային արժեքները, թուլացնել եկեղեցին: Այս ամենն արվել է կեղծ թեզերը հասարակություն ներմուծելու և դրանց շուրջ կեղծ օրակարգ կառուցելու հիմքով: Այսօր էլ դա շարունակվում է և ամենաակտիվ թեզը, որ շրջանառվում է այն է, թե Արցախյան վերջին պատերազմի պարտությունը ռուս-թուրքական գաղտնի պայմանավորվածության հետևանք է: Եվ այսօր էլ այդ կազմակերպությունները առաջարկում են խափանել մեր հարաբերությունները ՌԴ հետ և նայել դեպի Արևմուտք: Բայց այդպիսի հիմքով արտաքին քաղաքականության հետևանքները, ցավոք, բոլորս տեսանք աշնանը: Եվ երբ Արցախում ամեն րոպե խայտառակ ձևով խախտվում էին մարդու հիմնարար իրավունքները, արևմտյան երկրներից և ոչ մեկը որևէ բանով, գործուն քայլով չարձագանքեց: Ոչ ոք չսաստեց Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես որ նմանատիպ քարոզչությունը, որ տարվում է այդ կազմակերպությունների կողմից, առաջին հերթին միտված է Հայաստանի ու հայերի շահերի դեմ»,- շեշտեց Ծովինար Կոստանյանը:
Նա հրապարակեց այն 40 կազմակերպությունների անուններն ու ֆինանսական հաշվետվությունները, որոնց հիմքը ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet կայքն է. «Այս աղբյուրը բաց է, յուրաքանչյուրը կարող է այնտեղ ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրել ու գուցե մեր պես ապշել, թե ինչքան է տարբերվում իրականությունը այն պատկերից, որը մեզ են ներկայացնում հայաստանյան այդ ազգակործան ՀԿ-ները»,- ասաց նա:
Օրինակ, համաձայն այդ աղբյուրի՝ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարեկան եկամուտը կազմում է $1 070 000` ներառյալ 2019-20թթ-ին գրանտային ֆինանսավորումը՝ $144 932 (NED) և $282 505 (Soros):
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` $ 2 560 000:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եկամուտը՝ $1 160 000, ներառյալ $655 992 (Soros), $36 396 (NED) և $200 000 (Sigrid Rausing Trust):
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի (ք. Գյումրի) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $68 210 (Soros):
«Boon» հիմնադրամ` $ 1 060 000, ներառյալ $ 78 300 (Soros):
ԷկոԼուր` $ 3 430 000, ներառյալ $ 17 970 (Soros):
Երևանի մամուլի ակումբի տարեկան եկամուտը $1 980 000:
«Հետաքննող լրագրողներ» (Տեղեկատվական վերլուծական կայք Hetq.am) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $198 850 (Soros):
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան եկամուտը $2 490 000:
«Umbrella» միջազգային լրագրողների ցանցի (Տեղեկատվական վերլուծական կայք MediaLab.am, քաղաքական երգիծանքի արտադրություն) տարեկան եկամուտը $1 740 000` ներառյալ $53 410 (NED):
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տարեկան եկամուտը $1 020 000` ներառյալ $45 500 (Soros):
Արմավիրի զարգացման կենտրոն (Ժողովրդավարության խթանում ՏԻՄ մակարդակով)`$1 600 000
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա` $ 1 190 000, ներառյալ $ 55 080 (NED):
Transparency International Հայաստան` $ 643 140:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե` $ 581 248, ներառյալ $148 640 (Soros):
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների`$ 1 020 000:
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն` $ 1 090 000:
«РЕСТАРТ» հիմնադրամ`$ 290 300, ներառյալ $ 36 700 (Soros):
Կանանց աջակցման կենտրոն` $682 433:
Կանանց իրավունքների կենտրոն` $ 798 336:
«PINK Արմենիա»` $ 267 975:
«Իրավունքի կողմ» (ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանություն)` $ 259 300: