Ընդդիմադիրները գիշերը Հանրապետության հրապարակում են անցկացնելու
Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անող ընդդիմադիր ուժերը պատրաստվում են գիշերն անցկացնել հենց Հանրապետության հրապարակում։ Այդ մասին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք «Իմ քայլին» ժամանակ էինք տվել մինչև ժամը 18։00-ը ներկայանալ հրապարակ և քննարկել հետագա անելիքները։ Նրանք չեկան և մենք էլ պատրաստվում ենք այստեղ մնալ այնքան, մինչև մեր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը կկատարվի»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` հաղթանակը շատ մոտ է և պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ունենան «Առանց Նիկոլ Հայաստան»։
ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանն էլ, դիմելով ոստիկաններին, հորդորեց չխանգարել հրապարակում վառարաններ տեղադրելուն, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցները չմրսեն։ Նա խոստացավ չաղտոտել քաղաքը։
Հանրահավաքն այս պահին շարունակվում է, բողոքի ակցիայի կազմակերպիչները ելույթներով են հանդես գալիս, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։