Միքայել Մինասյան․ Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակել
Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետև սարսափում եք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության։
Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետև սարսափում եք: Եվ ճիշտ եք անում: Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ: Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ: Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել:
Կից Պարգև քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները և պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաև «Requiem 4»-ը, որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար: «Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը:
Dum spiro, et pugna»,- գրել է նա։