Շարունակվում են բողոքի ակցիաները Կառավարության շենքի դիմաց (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառսվարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով և և վահաններով:
Նշենք, որ այս պահին ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ կառավարության շենքի մոտ: Այս ընթացքում Մելիք-Ադամյան փողոցի կողմից ծառայողական ավտոմեքենաներ են մոտենում շենքին և մտնում ներս:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ այսօր ժամը 10-ից շրջափակելու են կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մուտք գործել կառավարության շենք և կառավարության նիստ անցկացնել, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ Երևանում ինչպես երեկ, այնպես էլ այսօր ձյուն էէ տեղում և բավականին ցուրտ է: Ակտիվիստների մի մասը, չնայած ամբողջ գիշեր տեղացած ձյանը գիշերը մնացել է Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված են վրաններ և վառարաններ՝ տաքանալու համար։