«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ ՊԱՀՊԱՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։

Սակայն, ըստ ընդդիմադիրների, խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա ամեն օր առանց որեւէ սահմանափակումների այս հարցը դնել քննարկման` ռազմական դրության ռեժիմի անհապաղ չեղարկման պահանջով»:

News.am