2020-12-24 11:21
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Նշենք, որ ավելի վաղ Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, տեղեկացնում է News.am-ը: