2020-12-24 11:54
Լրատվական գործակալություններ
Արման Պողոսյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Արման Պողոսյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արման Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: