2020-12-24 16:57
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ
Հանուն հայրենիքի փրկության շարժման անդամներն ու բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն ու բողոքի ակցիան շարունակում են այնտեղ։
«Գլխավոր դատախազը, որը հաճույքով ծառայել է նախորդ իշխանությանը, հիմա նույնն է անում։ Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից։ Իշխանությունները և նրան սպասարկող բոլոր անձինք հանգիստ չեն ունենա այս երկրում», - ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա հավելել է, որ դատախազության շենքի դիմաց ակցիայի ավարտից հետո մտադիր են գնալ Ազատության հրապարակ, որտեղ շարունակելու են իրենց հանրահավաքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։