2020-12-24 17:07
Լրատվական գործակալություններ
Արման Թաթոյանը Մոսկվայում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Նա իր այցի մասին հայտնել է Facebook-ում։
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը»,– գրել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Պաշտպանը հավելել է, որ հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։