2020-12-24 17:17
Լրատվական գործակալություններ
0
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՐ ՊԵՍ ՏԱԿԱՆՔԻ ԴԵՄ ՄԵՐ ԱԶԳԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը գրում է. «Ոստիկանությունն այսօր տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց, որոնց թվում են նաև իմ ընկերներ Զինավոր Մեղրյանը, Իգոր Խաչատուրովը, Տիգրան Աբրահամյանը և այլք:
Կառավարության մուտքերի մոտ ընթացող ակցիաներում այսօր հստակ երևում էր, թե ինչ նկատի ուներ դավաճան Նիկոլը, երբ ասում էր, թե էլիտաներն են դուրս եկել իշխանության դեմ: Ճիշտ է, ինքը տգետ է ու էլիտա բառի մեջ միանգամայն այլ իմաստ է դնում:
Բայց միանշանակ կարող եմ պնդել, որ դավաճանն այնուամենայնիվ հստակ հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած: Նվիրվածությունն ընդդեմ պոպուլիզմի, խոնարհությունն ընդդեմ հպարտության և հավատարմությունն ընդդեմ դավաճանության...»։