2020-12-25 09:08
Լրատվական գործակալություններ
Այժմ էլ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ՔԿ-ի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տեղեկացնում է News.am-ը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արման Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն շատ կարճ ժամանակ անց ազատվեց պաշտոնից: