621 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 156 763

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 621-ով և դարձել 156 763: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 544 մարդ, կատարվել է 578 776 թեստավորում, առողջացել են վարակվածներից 137 815-ը։ Գրանցվել է մահվան 2 733 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով ու դարձել 671, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։