2020-12-25 14:05
Լրատվական գործակալություններ
Հայտնաբերվել է զոհված զինծառայողի ևս 4 մարմին
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից: Այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի և Ջաբրայիլի հատվածերում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: