2020-12-25 16:39
Լրատվական գործակալություններ
Համայնքի ղեկավար. Կապանը և որոշ հարակից բնակավայրեր թիրախ կդառնան Ադրբեջանի ԶՈՒ-ի համար
Ադրբեջանի զինված ուժերը հայկական Սյունիք գյուղից 100 մետր հեռավորության վրա են տեղակայված: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը` ներկայացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Կապան քաղաքի բնակելի տարածքներից մինչև 1 կմ հեռավորության վրա:
«Երբ Կապանի և Սյունիքի համայնքների առջև գտնվող ամենակարևոր բարձունքները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Կապան քաղաքը և որոշ այլ բնակավայրեր լուրջ թիրախ կդառնան թշնամու համար»,- ասաց Փարսյանը, տեղեկացնում է News.am-ը: