Ինչի՞ համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել հարցաքննության

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հարցաքննության համար ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են կանչել ՀՔԾ–ի դիմաց հնչեցրած ելույթի համար։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

«Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր ելույթից հետո ինձ կանչում են բացատրություն տալու։ Որևէ պարզաբանում չեմ տվել և գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթներ ունենալ։ Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ չեն լռեցնելու»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

Նրա խոսքով` ամեն ինչ անելու են, որ 2021-ն առանց Նիկոլ Փաշինյանի դիմավորեն, իսկ եթե այնպես ստացվի, որ Փաշինյանը շարունակի ղեկավարել, ապա Ամանորի գիշերից սկսած` իրենք նորից պայքարի են մտնելու։