Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

ՀՀ Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել նրան շնորհված «Ոսկե արծիվ» շքանշանը։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոչումը Գասպարյանին շնորհվել էր ավելի վաղ, բայց հարազատներին հանձնվել է այսօր։

Արցախի ՊԲ զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանն էլ հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել էր «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: