2020-12-26 18:21
Լրատվական գործակալություններ
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
Շաբաթ օրը՝ դեկտեմբեր ի26-ին տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Կողմերը շարունակել են մտքերի փոխանակումը երկկողմ, տարածաշրջանայն և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրության է արժանացել Լեռնային Ղարաբաղի խնդիրներին՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքսատում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: