Վազգեն Մանուկյան․ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռևս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը, տեղեկացնում է News.am-ը։
«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետև ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը և կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետև ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»:
Հայտարարությունից հետո Միքայել Մինասյանը հրապարակել էր նաև ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին։