2020-12-27 15:20
Լրատվական գործակալություններ
Դատախազություն․ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ։ Այս մասին Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-նշել է Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։