2020-12-27 22:11
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:
«Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով»,–մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: