Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով
Այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
Օդապարուկները անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացվեն երկինք:
Ստեփանակերտի քաղաքապետարնը մաղթում է, որ 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի: