2020-12-28 11:12
Լրատվական գործակալություններ
Wargonzo․ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ
Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:
Մեր տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը և Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը, անվտանգության հետ կապված խնդիրները, ինչպես նաև Երևանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տևել է գրեթե մեկ ժամ, տեղեկացնում է News.am-ը: